Արտաքին 3 տարի առաջ - 11:26 28-10-2022

Արեւմուտքը դոլարն օգտագործում է որպես զենք. Միշուստին


Միջազգային ֆինանսական պահուստների ինստիտուտը վարկաբեկվել է այն պատճառով, որ Արեւմուտքը դոլարն օգտագործում է որպես զենք, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ շրջանակում անցկացվող նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որը նշել էր, որ հաշվարկներում ազգային արժույթներին արագացված անցումը եւ փոխադարձ առեւտրում հրաժարումը դոլարից կբացառեն չարաշահումները նոր գլոբալ ֆինանսական ենթակառուցվածքի ոլորտում, թույլ կտան ավելի արդյունավետ, շահավետ եւ անվտանգ գործել միջազգային գործարքներում՝ առանց դոլարի եւ այսպես կոչված այլ պահուստային արժույթների։ «Մանավանդ որ, դոլարը որպես զենք օգտագործելով՝ Արեւմուտքը ընդհանուր առմամբ վարկաբեկել է միջազգային ֆինանսական պահուստների ինստիտուտը»,- ընդգծել է Միշուստինը։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է