Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 51 րոպե առաջ - 15:00 04-10-2026

Ջուրը վատ որակի է, համն էլ փոխվել է, խմել չի լինում. հարցում

Ջրամատակարարումն ու դրա հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քաղաքացիների առօրյայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հարցերից մեկը։ Բնակիչների մի մասը դժգոհում է ջրի մատակարարման ընդհատումներից և այլ խնդիրներից, մինչդեռ մյուսները նման խնդիրներ չեն ունենում կամ դրանք պայմանավորում են տարբեր հանգամանքներով։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները որքանով են գոհ ջրամատակարարումից, ինչ խնդիրներ են նկատում և ում են համարում դրանց պատասխանատուն։

Հարցվածներից մեկը նշեց, որ գոհ չէ ջրամատակարարումից․ «Ջրի համը, որակը շատ վատ է, օգտագործել հնարավոր չէ, ստիպված ենք լինում ջուր գնել»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ջրամատակարարումից գոհ է և որևէ խնդիր չունի, սակայն Երևանի շատ այլ թաղամասերում ջրի հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։

Որոշ հարցվածներ նշեցին, որ ջուրը խմելու համար պիտանի չէ, ջրի հետ նույնիսկ որդեր են գալիս։

Մանրամասները` տեսանյութում: