Արտաքին 3 տարի առաջ - 16:40 15-08-2023

Ուկրաինային զենք մատակարարելով՝ արևմուտքը բորբոքում է հակամարտությունը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմուտքը, Ուկրաինային զենք մատակարարելով, զգալիորեն մեծացնում էմիջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է Լավրովը՝ Միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ արևմուտքի այս արկածախնդիր, անպատասխանատու քայլերը զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների միջև անմիջական ռազմական բախման վտանգը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ