Ուղիղ եթեր
Արտաքին քաղաքական հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան ընտրությունները
copy image url

Արտաքին քաղաքական հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան ընտրությունները

Արտաքին 2 տարի առաջ - 23:50 26-10-2022
2022 թվականի նոյեմբերի 8-ին սպասվում են ԱՄՆ Սենատի երկու արտահերթ ընտրությունները։

Ինչպես հայտնում է Ballot Pedia լրատվականը, նոյեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում ընդհանուր առմամբ ընտրվելու է 470 տեղ՝ 35-ը Սենատի և 435-ը Ներկայացուցիչների պալատից։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վեց քվեարկող անդամներից հինգի տեղերը նույնպես ընտրվելու են:

ԱՄՆ-ում 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ անցկացվել են 14 արտահերթ ընտրություններ, և առաջիկայում նախատեսված են երեք արտահերթ ընտրություններ։ Ամերիկացիները կքվեարկեն՝ որոշելու համար ԱՄՆ օրենսդիր մարմնի հաջորդ կազմը։ Թեև քարոզարշավը ընթանում է հիմնականում ներքին բանավեճերով՝ կապված տնտեսության, աբորտի, հանցագործության և ներգաղթի հետ, ընտրողները որոշում են նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջորդ երկու տարիների երանգը։

Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան չեն պատրաստվում դադարեցնել ԱՄՆ-ին թուլացնելու փորձերը։ Խնդիրը հատկապես Ռուսաստանի հետ լարված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման համար։ ԱՄՆ-ի ռեսուրսները դեռևս չեն ներում, որպեսզի վերջինս ՌԴ-ին դուրս մղի տարածաշրջանից, իսկ հանրապետականները գումարները ծախսելու նկատմամբ այդքան էլ շռայլ չեն։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնն իրոք չի կարող սպասել մինչև հաջորդ նախագահական ընտրությունները՝ խնդիրերը լուծելու համար: Մասնավորապես Ուկրաինայի հետ կապված՝ հանրապետականների տարաձայնությունները Ուկրաինային շարունակվող ֆինանսական աջակցության վերաբերյալ կարող են սրվել, եթե նրանք մեծամասնություն կազմեն Ներկայացուցիչների պալատում, ինչը ամերիկացի փորձագետների մեծամասնությունը համարում է հավանական:

Այս հարցում կա երկու զուգահեռ իրականություն։ Ըստ ԱՄՆ-ի և Ամերիկայի ծրագրերի տնօրեն Լեսլի Վինջամուրի՝ «շատ հանրապետականներ ցանկացել են ավելի շատ զենք տեսնել և ավելի քիչ են հակված զսպել այն զենքի տեսակները, որոնք ԱՄՆ-ը ուղարկում է Ուկրաինային»։

Իսկ Al Jazeera լրատվականի տեղեկություններով՝ հանրապետականների մի մասը դեմ է Ուկրայինային մեծամասշտաբ ֆինանսական օգնությանը․ «Միևնույն ժամանակ կա հանրապետական կուսակցության որոշակի թև, որը դեմ է քվեարկել որոշ փաթեթների, որոնք ներառում են մեծ գումարներ, որոնք ուղղվում են Ուկրաինային»։

Կալիֆորնիայի օրենսդիր Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին, զգուշացրել է, որ իր խմբի անդամները սկսել են կասկածի տակ առնել այն գումարները, որոնք Վաշինգտոնն ուղարկում է Ուկրաինա՝ օգնելու նրան զերծ մնալ Ռուսաստանի ներխուժումից:

«Ուկրաինան կարևոր է, բայց միևնույն ժամանակ դա չի կարող լինել միակ բանը, որը նրանք անում են, և դա չի կարող լինել դատարկ կտրոն», - ասել է նա Punchbowl News-ին, հայտում է The Guardian-ը։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով