Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:31 26-04-2025

«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան

«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է: Այս մասին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքների արժանապատվության վերականգնման: Այսօր հայ ժողովրդի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ արդեն Հայաստանում: Մենք պետք է համախմբվենք եւ պայքարը շարունակենք:

Նեմեսիսն այսօր էլ շարունակվում է, հետեւողական պետք է պայքարենք՝ ամբողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում»,- իր ելույթում ասաց Չալաբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, «Հայաքվե» ազգային քաղաքական միավորումը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի մոտ կազմակերպվել էր ազգային վիրժառուների հիշատակի ոգեկոչման արարողություն։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա