Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:29 17-10-2022

Նորվեգիայի արտգործնախարարը դատապարտել է Ռուսաստանի գործողություններն Աբխազիայում և Հարավային Օսիայում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը հայտարարել է, որ Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնության գործողությունները միանգամայն անընդունելի և դատապարտելի են։ Վրացական Новости Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Հյուիտֆելդը ասել Թբիլիսիում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ռուսական սահմանային քաղաքականությունը և կալանավորումները ավելի են բարդացնում տեղի բնակիչների կյանքը։ Սա բացարձակապես անընդունելի է և դատապարտելի»,- ասել է Հյուիտֆելդը:

Նա կոչ է արել Մոսկվային կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին ԵՄ-ի միջնորդությամբ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի դրույթները։

Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Օսլոյի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրաատլանտյան և եվրոպական նկրտումներին։ Նա ընդգծել է, որ Օսլոն կողմը կշարունակի համագործակցել Թբիլիսիի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի շուրջ։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ ԵՄ-ի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Ժնևում անցկացվող միջազգային քննարկումներին մասնակցելու համար, որն այսօր Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության միակ ձևաչափն է։

Դարչիաշվիլին հայտնել է, որ հանդիպման ընթացքում նա իր նորվեգացի գործընկերոջը վստահեցրել է, որ Վրաստանը կշարունակի հաստատակամորեն ընթանալ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով։ Նա շնորհակալություն է հայտնել Նորվեգիային՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար, ինչպես նաև նշել է Հյուիտֆելդի անձնական ներդրումը միջազգային կարգի ապահովման գործում։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Նորվեգիայի արտգործնախարարի այցըն՝ ընդգծելով, որ այն տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի ֆոնին։ Հյուիթֆելդն իր հերթին նշել է, որ այցելությունը կօգնի ավելի լավ հասկանալ Վրաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակը։

Նշենք, որ Անիկեն Հյուիտֆելդը ժամանել է Թբիլիսի՝ Նորվեգիայի դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու համար։ Այսօր նա հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Սպասվում է, որ այցի ընթացքում Հյուիտֆելդը կայցելի Հարավային Օսիայի հետ սահմանային գիծ, ​​որը չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից։
՚


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք