Արտաքին 3 տարի առաջ - 15:02 16-10-2022

Բայդենը քննադատել է Թրասի կառավարության տնտեսական ծրագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է համարել վարչապետ Լիզ Թրասի գլխավորած բրիտանական կառավարության տնտեսական աջակցության ծրագիրը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես միակը չեմ, ով դա սխալ է համարում», - ասվում է Բայդենի ուղերձում։

ԱՄՆ-ի առաջնորդը կարծում է, որ Թրասի նախաձեռնության արդյունքը «կանխատեսելի է» եւ ընդգծում, որ համաձայն չէ նրա հետ։

Բրիտանական կառավարությունը, Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին եւ կա մտավախություն, որ կառավարությունը կավելացնի պետական ​​պարտքի չափը՝ դրա իրականացման համար: Ծրագիրը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարար Կվազի Կվարթենգը՝ կոչ անելով զանգվածային կերպով կրճատել հարկերը:

Դրանից հետո, բրիտանական հնգամյա պետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը 2008 թվականի համեմատ բարձրացել է մինչեւ 4,6% առավելագույն մակարդակի, ինչը արժեթղթերի պահանջարկի նվազման ցուցանիշ է։ Այս առումով ֆունտը կտրուկ անկում է ապրել եւ առեւտրի ընթացքում ընկել՝ պատմական նվազագույնի` մեկ ֆունտի դիմաց 1, 054 դոլար:

Ուրբաթ օրը Կվարթենգը, Թրասի խնդրանքով, հրաժարական է տվել։ Դրանից հետո բրիտանական կառավարությունը հայտարարել է՝ Ջերեմի Հանթին պաշտոնում նշանակելու մասին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան