Ներքին 2 տարի առաջ - 12:27 27-06-2024

500 մանկապարտեզների ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը․ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց 2024- բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում եւ 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել շինարարությունն ավարտված կամ ավարտվող 93 մանկապարտեզներին գույքով ապահովելու, ինչպես նաեւ անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-ի ավարտի դրությամբ 144 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտվել են, իսկ այս պահի դրությամբ այդպիսի մանկապարտեզների թիվը 159 է: «Մենք առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, սակայն գույքով ապահովման խնդիր կա: Նման 93 մանկապարտեզ է առանձնացված, որոնցից 5-ը՝ Արագածոտնում, 4-ը՝ Արարատում, 28-ը՝ Արմավիրում, 2-ը՝ Գեղարքունիքում, 14-ը՝ Լոռիում, 10-ը՝ Կոտայքում, 20-ը՝ Շիրակում, 3-ը՝ Սյունիքում եւ 7-ը՝ Տավուշում»,-ասաց նախարար Անդրեասյանը:

Նրա խոսքով, այս 933 մանկապարտեզից 25-ը նորակառույց է, 14-ը վերակառուցված է եւ 54-ը՝ հիմնանորոգված:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 93 մանկապարտեզներից՝ սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վեակառուցվել է 74 մանկապարտեզ, Վերկառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցնեով՝ 6, անհետաձգելի ծրագրով՝ 3, մոդուլային տիպի մանկապարտեզներից՝ 2 և բարեգործական ծրագրով՝ 8 մանկապարտեզ։

Ավանդույթի համաձյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր այդ մանկապարտեզների անվանումները:

Վարչապետը նաև նշեց, որ 500 մանկապարտեզների ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո