Ներքին 1 ամիս առաջ - 10:30 04-10-2026

19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:

Ներկայացուցչությունից հայտնում են՝ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, գենդերային հավասարության խթանման, երեխաների իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, թեև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Դրանց թվում են 19 հայերի շարունակվող կալանքը, անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի հետ կապված հարցերը։

Այս խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, վստահության ձևավորմանն ու հաշտեցմանը։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով