Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:38 21-09-2023

Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում․ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Ֆրանսիայի ներկայացուցիչը նշեց, որ մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշել է մեծասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել, որով օգտագործվում էին ցամաքային և օդային միջոցներ՝ հետևանքներ առաջացնելով քաղաքացիական բնակչության համար։

«Ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը կանխամտածված չի եղել։ Երեք ամսվա մեջ առաջին անգամ վերջապես երեկ է հնարավոր եղել մարդասիրականօգնությունը վերականգնել։

Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Մենք միակ երկիրը չենք, որ այդպես ենք կարծում։ Մի շարք երկրներ՝ սեղանի հետևում նստածների թվում, նույնպես կտրականապես ժխտում են այս բռնությունը և կամայականությունը՝ կոչ անելով Ադրբեջանինզսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը»։

Ֆրանսիայի ներկայացուցիչը շեշտեց, որ Արդբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք հարցի տակ չի դնում, դրա նկատմամբ սպառնալիք չկա․ վտանգված է ԼՂ-ի հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով և պատմության ու մշակույթի հարգմամբ ապրելու երաշխիքը։

«Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է խնդրի խաղաղ և բանակցային լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ։ Այն պարտավոր է հանձն առնել, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որպեսզի չգործադի ուժ կամ ուժի սպառնալիք, մտնի խաղաղ երկխոսության մեջ բնակչության իրավունքների երաշխիքների շուրջ միջազգային հանրության աջակցությամբ։ Այն պարտավոր է ապահովել համաներում այն զինվորական ուժերի նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը, այն պատրավոր է անպայմանորեն և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։մ Առանց այս երաշխիքների անհնար է լուծումը»,- նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից