Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 23:36 01-07-2025

Մայր Տաճարում աղոթք կբարձրացվի երկրի խաղաղության և գերյալների ազատության համար

Հուլիսի 2-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար: