Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:33 09-10-2022

Արցախի ՏԻՄ ընտրություններին 41,72 % մասնակցություն է գրանցվել

Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։
Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը:

Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտակերտի շրջան
Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %
Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %
Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %
Վանք – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %

Մարտունու շրջան

Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում: