Արտաքին 11 ամիս առաջ - 20:40 15-08-2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 14 կուսակցության իրավունք է տվել մասնակցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին։

Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար ընտրարշավը մեկնարկել է օգոստոսի 5-ին։

Նշենք, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու է գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 17 կուսակցություն ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու իրավունքի համար դիմումներ, սակայն դրանցից երեքին մերժվել է գրանցումը՝ օրենքով սահմանված պահանջները չպահպանելու պատճառով։

Հաղորդվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններին մասնակցելու են «Պահպանողականներ Վրաստանի համար», «Հայրենիք, լեզու, հավատք», «Ժողովրդի իշխանություն», «Հզոր Վրաստան-Լելո», «Գախարիան Վրաստանի համար», «Վրացական երազանք», «Գիրչի», «Վրաստան», «Ձախ դաշինք», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Վրացական միասնություն», «Կանաչների կուսակցություն», «Մեր միասնական Վրաստանը» և «Ազատ Վրաստան» կուսակցությունները:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ