Ներքին 1 ժամ առաջ - 15:20 23-10-2026

Բագրատ Սրբազանը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կմեկնի Իջևան

Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում Սուրբ Պատարագին չի մասնակցի, քանի որ մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։

«Գալիք կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, ուստի Գեղարդավանքում Սուրբ Պատարագին չի մասնակցի։

Քվեարկության մասնակցելու է Իջևանի թիվ 38/28 ընտրատեղամասում (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ք. Իջևան, Ուսանողական փ. 3), ժամը 12։00-ին», - տեղեկանում ենք «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքից։