Ներքին 4 տարի առաջ - 11:38 12-09-2021

Գորիսի  կալանավորված քաղաքապետ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է «Առուշ Առուշանյան» դաշինքով

Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին. նրա ներկայացուցիչներն արդեն համապատասխան դիմում են ներկայացրել ԿԸՀ։

Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որը կոչվելու է «Առուշ Առուշանյան»։ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները միավորվել են և քաղաքապետի թեկնածու առաջադրել Առուշ Առուշանյանին։

Հիշեցնենք, որ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանական թիմի միջնորդությունը դատարանը սեպտեմբերի 10-ին անփոփոխ թողեց, նա շարունակում է մնալ անազատության մեջ։

Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը