Ներքին 4 տարի առաջ - 21:16 01-10-2022

Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որը ինքնագլորից է ընկել

Ծայրահեղ ծանր վիճակում մեկ այլ բժշկական կենտրոնից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա։ Նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։

«Երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։ Նրա մոտ հայտաբերվել է ծնոտի կոտրվածք և կատարվել է ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական շրջանում երեխայի մոտ դիտվել է գիտակցական մակարդակի անկում, ինչի կապակցությամբ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ախտորոշվել է ԳՈՒԱՇՍԽ իշեմիկ տիպ։

Ստացել է ինտենսիվ կոնսերվատիվ բուժում։ Դինամիկայում դիտվել է վիճակի վատացում, զարգացել է ներգանգային հիպերտենզիոն-դիսլոկացիոն համախտանիշ, ինչի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա։ Բարեբախտաբար հաջողվել է փրկել երեխայի կյանքը։

Այժմ նա ժպտում է, խոսքը վերականգնման փուլում է, նույնիսկ կատակով դժգոհում է իր վարսերը կտրած, բայց իրեն բուժող բժիշկներից։ Երեխան դուրս է գրվել ինտենսիվ վերականգնողական բուժում ստանալու նպատակով, որից հետո կպլանավորվի գանգի դեֆեկտի պլաստիկայի կատարումը։

Հաշվի առնելով վերջին շրջանում ինգնագլորներից՝ այդ թվում էլեկտրական ինքնագլորներից ընկած և տարբեր վնասվածքներով բուժհաստատություններ դիմած երեխաների քանակը, խորհուրդ է տրվում լինել զգոն ու հետևողական, օգտվել ինքնագլորներից, հեծանիվներից և նման այլ փոխադրամիջոցներից՝ համապատասխան արտահագույստով, պաշտպանիչ սաղավարտներով, ինչպես նաև վարել դրանք նախատեսված վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են