Ներքին 4 տարի առաջ - 12:54 25-09-2022

Սիսիանի 34/06 ընտրատեղամասում ներկա են վկայականներ չկրող անձինք

«Անկախ դիտորդը» վաղ առավոտվանից 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։ Ներկայացնում են դիտորդների այս պահի դրությամբ ահազանգերը՝ -Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդներին չի թույլատրում ուսումնասիրել գրանցամատյանը, բոլոր հորդորներին պատասխանում է «ձեր գործը չի», «դուրս եկեք տարածքից» արտահայտություններով: Բացի դա, ընտրատեղամասում են գտնվում վկայականներ չկրող անձինք:

-Քաջարանի 35/01 ընտրատեղամասում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չի թույլատրվում նույն առաքելությունից երկու դիտորդների ներկայությունը ընտրատեղամասում: Խնդիրը հանգուցալուծվել է միայն իրավաբանի միջամտությունից հետո:

-Ալավերդիի 24/15 ընտրատեղամասում ոստիկանը ներկա է գտնվել հանձնաժողովի առավոտյան նիստին, ինչի իրավունքը չուներ:

-Սիսիանի 34/02 ընտրատեղամասում ոստիկանը հրաժարվել է արձագանքել տարածքում մարդկանց կուտակումների վերաբերյալ դիտորդների ահազանգին՝ պատճառաբանելով, թե ընտրատեղամասի մոտ թույլատրվում է մինչև 15 հոգու ներկա գտնվելը:

-Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են:

-Ճամբարակի 20/15 ընտրատեղամասում քվեախցիկներում չեն եղել ավելորդ քվեաթերթիկներ, ինչը պարտադիր է քվեարկության գաղտնիության ապահովման համար: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրա կարիքը չի եղել: Առաքելության դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, ավելացրել է քվեաթերթիկներ:

-Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ:

-Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին:

-Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին:

Նյութը՝ ըստ factor.am-ի։

Ամենից շատ դիտված

18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
19:15 ԱԲ մոդելները մարդկանց փոխարեն, մտքեր կարդացող ականջակալ, թռչող ջուր, Հարվարդը բուժում է անքնությունը