Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:43 28-02-2023

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական աշխատանքի համար, ինչպես նաեւ Ազգային ժողովի այն պատգամավորներին ու աշխատակիցներին, որոնց ջանքերով երիտասարդներն իրենց համար բացահայտել են Ազգային ժողովը:

«Մշտապես հաճելի է տեսնել պայծառ երիտասարդների, որոնք հետաքրքրվում են իրենց երկրի ապագայով եւ մյուսներին էլ կարողանում են մոտիվացնել: Համենայնդեպս, այստեղ հավաքվածներին դա հաջողվել է, եւ ես ստացված եմ համարում իրականություն դարձած 4-ամյա գաղափարը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ծրագրի շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ նրանցից շատերը թեւակոխում են մասնագիտական գործունեության նոր փուլ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ ավանդական դարձած համագործակցության արդյունքում ծրագրի շահառուները շուրջ տասն ամիս մասնագիտական փորձնակություն են անցնում խորհրդարանում:

«Այս համագործակցությունը պարարտ հող է ստեղծում երիտասարդ մասնագետների համար՝ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքների ոչ միայն ծանոթացման եւ ուսուցման, այլեւ աշխատանքներին ներգրավման, նաեւ հետագայում՝ լավագույններին աշխատանքային առաջարկություններ անելու տեսանկյունից»,- նշել է Դավիթ Առաքելյանը:

Նա տեղեկացրել է, որ այս ամիս մեկնարկել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նոր փորձնակների եւ ֆելլոուների ուսումնական գործընթացը:

Տասն ամիս տեւողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:
Վերջին 4 տարիներին ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու եւ ներգրավվելու խորհրդարանական աշխատանքներին: Նրանք աջակցել են խմբակցություններին եւ մշտական հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով հետազոտություններ, օրենսդրական վերլուծություններ, մամուլի մշտադիտարկում:

Փորձնակները պատրաստել են նաեւ մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք աջակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Ծրագիրն օգնել է երիտասարդներին բարելավել իրենց մասնագիտական հմտությունները: Նրանցից շատերն ընդունել են Ազգային ժողովում աշխատելու առաջարկները:

«Կյանքի այս կարեւոր փուլը ձեզ մի շարք հնարավորություններ է ընձեռել կարիերայում մրցունակ եւ հաջողակ լինելու համար:

Սիրելի՛ երիտասարդներ, եղեք համարձակ, ստեղծագործ, մասնագիտական դաշտում մշատապես կատարելագործվեք: Այս տասն ամիսներին ստացած ձեր աշխատանքային փորձը թող առաջնորդի ձեզ առավել մեծ բարձունքներ նվաճելու»,- ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը:

Միջոցառման ավարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը ծրագրի շրջանավարտներին հանձնել են վկայականներ:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը