Ներքին 4 տարի առաջ - 19:44 02-09-2022

Արտակ Բեգլարյանը մասնակցել է նոր բնակավայրի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքից հետո ելույթով հանդես է եկել պետական նախարարը:

Նրա խոսքով՝ Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոխշմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիք առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները:

«Պետական միջոցներով Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվում է շուրջ 130 առանձնատուն տեղահանված ընտանիքների համար, և այսօր դրանցից 95-ը կտրվի համապատասխան ընտանիքներին: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը:
Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Այնուհետև Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով, որի մանրամասները ներկայացրել է կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև պետական և հոգևոր մի խումբ այրեր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների