Ներքին 4 տարի առաջ - 20:18 25-08-2022

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանել

Քիչ առաջ Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։
Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։

Մենք զրուցեցինք Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։

Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»