Ներքին 3 տարի առաջ - 15:03 16-01-2023

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Մինչ այդ կայքը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր որոշում է ստորագրել եւ խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հակոբ Հաջի-Հակոբյանը:

«Նրա անցյալին անդրադարձել էինք դեկտեմբերի 8-ին: Մենք մասնավորապես գրել էինք, որ նա դատվածություն ունի, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Նշենք, Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը»,- նշել է կայքը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում