Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:32 24-08-2022

Ընտրությունը պարզ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնում Ադրբեջանին, նոր արյունալի պատերազմ, կամ հրաժարական․ չորրորդ ճանապարհ չկա․ Արթուր Ղազինյան

Հայաստանի ինքնիշխան տարածքով այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում թուրք-ադրբեջանական ճնշումները հասնում են կրիտիկական կետի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«ՀՀ դե-յուրե իշխանությունը՝ իր «հեղափոխական» առաջնորդի շուրթերով, բացառել է որևէ «միջանցքային տրամաբանություն» և ջանում է ամեն կերպ թույլ չտալ այդ «միջանցքը»:
Պատճառները կապ չունեն հայրենասիրության կամ պետական շահի հետ. հիմքում իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումն է:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է անխափան և անվտանգ կապ ապահովել ադրբեջանի և Նախիջևանի միջև, որի նկատմամբ հսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը:
Նշվում է նաև, որ կողմերի համաձայնությամբ կարող են նախագծվել և կառուցվել նոր ճանապարհներ: Այդ հայտարարության մեջ որևէ նշում չկա ՀՀ տարածքով «միջացք» տրամադրելու մասին, մինչդեռ առկա է ադրբեջանի պարտավորությունը ապահովել և երաշխավորել Հայաստանի և Արցախի միջև տրանսպորտային միջանցք:
Այս տրամաբանության շրջանակներում Հայաստանի դե-յուրե իշխանությունը որոշել է սահմանային անցակետեր տեղակայել Հայաստանի արևելյան սահմանին, իսկ ԱԱԾ և Ոստիկանության ուժերը հրահանգ են ստացել ապահովել ադրբեջանցիների անարգել և անխափան տեղաշարժը հստակեցված ճանապարհներով:
Սա, իմ գնահատումով, քաղաքական քայլ էր, որի նպատակն էր Ռուսաստանին և Իրանին ցույց տալ, որ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, իսկ Թուրքիայի և ադրբեջանի իշխանությունների «զանգեզուրի միջանցք» բացելու պահանջները հակասում են այդ հայտարարությանը:
Այն, որ ադրբեջանցիները չեն օգտվելու այդ ճանապարհներից, հասկանալի է, քանի որ ընդունելով ՀՀ կողմից ներկայացված առաջարկը, նրանք ստիպված կլինեն հրաժարվել տարածաշրջանային-ռազմավարական կարևորություն ու նշանակություն ունեցող «միջանցքի» իրենց պահանջներից:
Իսկ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքից» թուրքերն ու ադրբեջանցիները հրաժարվել չեն պատրաստվում, քանզի քաջ գիտակցում են, որ երկրորդ այսպիսի հնարավորություն այլևս երբեք չեն ունենալու:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի դե-յուրե իշխանության փորձերը չհաջողեն և նրանք կանգնեն երկընտրանքի առջև. կամ համաձայնվում են թուրք-ադրբեջանական պահանջներին և հանձնում են ՀՀ ինքնիշխան տարածքը «միջանցքի» համար, կամ մտնում նոր արյունալի պատերազմի մեջ՝ նրանում ներքաշելով Ռուսաստանին և Իրանին:
Երկուսն էլ աղետ կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, քանզի այս պատերազմը կլինի շատ ավելի մասշտաբային և ընդգրկուն, իսկ զոհերն ու ավերածությունները կլինեն տասնապատիկ ավել, քան եղել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի ողջ տարածքը, նաև Երևանն ու Կասկադը, կվերածվեն ակտիվ ռազմական գործողությունների մարտադաշտի:
Ստեղծված իրավիճակում ՀՀ դե-յուրե իշխանության ՄԻԱԿ ռացիոնալ և ճիշտ քայլը կլինի վարչապետի հրաժարականն ու նոր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը կհրաժարվի իրեն նախորդած իշխանության բոլոր բանավոր պայմանավորվածություններից, իսկ ադրբեջանն ու Թուրքիան առժամանակ կզրկվեն Հայաստանի իշխանության նկատմամբ անթույլատրելի ճնշումներ գործադրելու միջազգային լեգիտիմությունից:
Ընտրությունը շատ պարզ է. ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնում ադրբեջանին, նոր արյունալի և աղետալի պատերազմ, կամ ուղղակի հրաժարական:
Չորրորդ ճանապարհ ուղղակի գոյություն չունի . . .»:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները