Ներքին 4 տարի առաջ - 22:38 26-07-2022

Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի ՍՈՒՏ

Կապիտուլյանտները հիմար թութակի պես շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմաններ չկա´ն»:

Սրանք քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար իրավունք ունեն նման էշություն դուրս տալու:

Թուրքական պաշտոնյաները մեռան ասելով, որ մինչև Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն շարժվի: Այլ կերպ ասած՝ մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի:

Հիմա եթե թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցե հենց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանք:

Կապիտուլյանտների հաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրև թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել ադրբեջանցիների ու թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Տո ստի …… ……., թե այդպիսի ձևակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճոճողին հարցրեք, տեսեք նա քարոզարշավի ժամանակ երբև ասե՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու է Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլյացիայի հաշվին:

Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականության կորստի մանդատ չի տվել:

Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել ու իրենց դավաճանական էշն առաջ քշելը:

Դավաճանի համար սրբություններ չեն լինում, դա հայտնի փաստ է:

Բայց մեր երկրում միլիոնավոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակվե´ք ձեր հերթական ստոր դավաճանությունը ժողովրդի անունից իրագործել ու քողարկվել: Այնպես, ինչպես ստոր դավաճանությամբ հանձնված Արցախը փորձում եք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն