Մամուլ 3 տարի առաջ - 08:00 21-09-2022

Տեղ-տեղ բոյկոտ, տեղ-տեղ վոյաժներ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Խորհրդարանական ընդդիմությունը թեպետ շարունակում է բոյկոտել ԱԺ աշխատանքները, սակայն չեն հրաժարվում գործուղումներից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի սեպտեմբերի 14-ին ստորագրած որոշումներով պատգամավորները նոր գործուղումներ են մեկնելու` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը ճանաչողական այցով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որը ասորական համայնքի ներկայացուցիչն է:
Պատգամավորների հետ Ստոկհոլմ կմեկնեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Լիդիյա Մնացականյանը, նույն վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր Թամազյանը, ԱԺ օրենսդրական մոնիտորինգի բաժնի պետ Արուսյակ Քանանյանը, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի պետ Լիլիթ Մարկոսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Գալստյանն ու պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Մարիետտա Մնացականյանը:
Իսկ հոկտեմբերի 11-14-ը ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կմեկնեն Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նույն պատվիրակության կազմում Ալբանիա կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանը:
«Հայաստան» դաշինքից տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորները մեկնելու են գործուղումներին: Նրանք հայտարարել են, որ բոյկոտը խորհրդարանական դիվանագիտության նկատմամբ չի տարածվելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ