Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը խստիվ կվերահսկվի. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումը
copy image url

Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը խստիվ կվերահսկվի. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումը

Արտաքին 2 տարի առաջ - 16:38 15-07-2022
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի մշակած օրինագիծը, որով նախատեսվում է խստիվ վերահսկել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացը: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Փափասն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում կործանիչների վաճառքի գործընթացում 2 նախապայման է ավելացվում:

Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:

Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը պետք է կցվի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին» օրենքին: Նախագահ Ջո Բայդենը կարող է վետո դնել այս փաստաթղթի վրա: