Արտաքին 8 ամիս առաջ - 21:25 16-02-2026

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խստագույնս դատապարտում է Իսրայելի կառավարության այն որոշումը, որը նպատակ ունի «օկուպացված Արևմտյան ափում պարտադրել իր ինքնիշխանությունը և ընդլայնել բնակավայրերի գործունեությունը»։

Շեշտվում է, որ նման քայլը միտված է պաղեստինյան ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուն և միջազգային իրավունքը բացահայտորեն խախտելուն։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Իսրայելը ինքնիշխանություն չունի վերոհիշյալ պաղեստինյան տարածքների վրա և կոչ անում միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում ուժգնացվող ընդլայնողական քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանում շարունակվող խաղաղության ջանքերը և վնաս հասցնում երկու պետության մոդելով խնդրի լուծման հեռանկարին»։

Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել 1967թ․ սահմանների հիման վրա, մայրաքաղաքը՝ Արևելյան Երուսաղեմում, անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված ջանքերին։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը