Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:50 16-03-2023

«Սուրմալու» մուտք գործելը խստիվ արգելվում է

«Սուրմալու» առևտրի կենտրոնն արդեն մի քանի օր է փակ է։

Այսօր Oragir.News-ը փորձեց նկարահանել տոնավաճառի տարածքում կատարվող աշխատանքները, սակայն, անվտանգության աշխատակիցն ասաց, որ տոնավաճառի սեփականատերը առևտրի կենտրոնի տարածքում արգելել է լրատվամիջոցների մուտքը և ցանկացած տեսակի նկարահանումները։

Նա հայտնեց, որ ներսում հոսանքալարերի հետ կապված խնդիրներն են վերացնում և նկարահանումները կարող են պատճառ հանդիսանալ այդ աշխատանքների դադարեցմանը։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ տոնավաճառի տարածք թույլատրվում է մուտք գործել միայն խանութների աշխատակիցներին։ Իսկ, առևտրի կենտրոնում նշված աշխատանքներն իրականում իրականացվում են, թե ոչ՝ հայտնի չէ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, առևտրի կենտրոնի աշխատանքները կվերսկսվեն երկուշաբթի օրը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին հայտնի դարձավ, որ անորոշ ժամանակով դադարեցվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը։ Առավոտյան առևտրականները բացել էին իրենց խանութները, սակայն, կեսօրին նրանց տեղեկացրել էին, որ տոնավաճառի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Նշենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։ Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ