Արտաքին 4 տարի առաջ - 22:19 28-06-2022

ԱՄՆ-ն Եվրոպայում կտեղակայի ցամաքային, նավատորմի և ռազմաօդային ուժերի նոր զորամիավորումներ

Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել եվրոպական մի շարք երկրներում երկարաժամկետ ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Վաղը կոնկրետ հայտարարություններ կլինեն երկարաժամկետ կտրվածքով տեղակայվող ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի վերաբերյալ»,- ասել է նա։

Զինված ուժերի մեծ մասը տեղակայվելու է Բալկաններում, Բալթյան երկրներում և Ռուսաստանի արևելյան սահմաններում, հավելել է Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Մադրիդ մեկնող ինքնաթիռում մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Խորհրդականի խոսքով, դաշինքը ստանձնելու է ուժերի տեղակայման վերաբերյալ պատմական պարտավորությունները: Կոնտինգենտն իր տեղում է մնալու նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում իր ուժերն է կուտակում ոչ այնքան Ռուսաստանի գործողությունների, որքան «ռազմավարական իրողությունների երկարաժամկետ փոփոխությունների» պատճառով։

Ըստ Սալիվանի՝ կհայտարարվի Իսպանիայի հարավում գտնվող բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հավելյալ կործանիչ տեղակայելու մասին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի