Արտաքին 1 ժամ առաջ - 13:24 17-07-2026

Իրանը հարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի և կործանիչի ոչնչացման մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ գիշեր ամերիկյան բանակը կրկին թշնամական գործողություններ է ձեռնարկել՝ օգտագործելով Հորդանանում իր բազաները խոշոր ռազմական հանցագործություն կատարելու և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս քաղաքի մի քանի կամուրջների, բնակելի թաղամասերի և ջրամղիչ կայանի վրա հարվածներ հասցնելու համար։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ԻՀՊԿ-ի մարտիկները «Նասր-2» գործողության 14-րդ ալիքի շրջանակներում հարվածներ են հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան կործանիչներին և լիցքավորող ինքնաթիռներին», - ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Իրանի ԶՈւ-ի հարձակման արդյունքում հաջողվել է ոչնչացնել մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ և կործանիչ, ինչպես նաև լուրջ վնաս հասցնել մի շարք այլ ինքնաթիռի։

Ամենից շատ դիտված

16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ