Ներքին 4 տարի առաջ - 21:16 16-06-2022

Խախտվել է լսվելու իմ իրավունքը. Ռուբեն Վարդազարյան

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը մի քանի ժամվա մեջ քննեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Ի դեպ, ամբողջ նիստը տեղի ունեցավ առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Թեև Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի խնդրում է հետաձգել այն։ ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցել է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ըստ էության, քննությանը։

Oragir.news-ը Ռուբեն Վարդազարյանից հետաքրքվեց` ինչու չի մասնակցել այսօր նիստին, պատասխանեց` վատառողջ է, արյան ճնշումն է բարձրացել։

Հարցին, թե առանց իր եւ ներկայացուցչի նիստ անցկացնելուն ու խորհրդակցական սենյակ հեռանալուն ինչպես է վերաբերվում, Վարդազարյանն ասաց. «Առնվազն իմ լսվելու իրավունքը խախտվել է։ Նաեւ ասեմ, որ ես միջնորդել էի մեկ շաբաթ ժամանակ տալ` դիրքորոշում հայտնելու համար, ԲԴԽ-ն պետք է 2 օրվա ընթացքում քններ իմ այդ միջնորդությունը, սակայն դա չի քննել»։

Նա հավելեց, որ այս պահին չի կարող այլ հարցերի պատասխանել, քանի որ վատառողջ է։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել