Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:25 22-06-2022

Ծանոթացա պարոն Բեքմեզյանի «փայլուն» մտքերին, նրան հրապարակային եմ պատասխանում․ Ռուբեն Վարդազարյան

Oragir.news-ը մի քանի հարց է ուղղել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցրած) Ռուբեն Վարդազարյանին՝ օրերս իր կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության եւ դրան հետեւած զարգացումների մասին։

-Պարո՛ն Վարդազարյան, վաղը ԲԴԽ-ն պետք է հրապարակի Ձեր դեմ հարուցված կարգապահական վարույթով որոշումը, մասնակցելո՞ւ եք նիստին, թե՞ ոչ: Մի քանի օր է՝ մամուլում գրվում է, որ Ձեր լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացվել:

-Չեմ մասնակցելու նիստին։ Պաշտոնապես որոշման մասին տեղեկություն ես չունեմ, կարծում եմ, որ եթե նույնիսկ որոշում է կայացվել խորհրդակցական սենյակում, ապա այդ տեղեկության արտահոսքը նույնպես կազմակերպված է Ջհանգիրյանի կողմից: Իմաստն ու նպատակը այս պահին չեմ հասկանում, բայց վստահ եմ՝ մի քանի օր անց փազլը կամբողջանա:

-Ձայնագրությունը ի՞նչ արձագանք է գտել գործընկերների՝ դատավորների եւ ԲԴԽ անդամների շրջանում: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, օրինակ, հայտարարել էր, թե լսել է պարոն Ջհանգիրյանի պարզաբանումները, իր մոտ շատ հարցեր փարատվել են:

-Ես անջատել եմ բոլոր իմ կապի միջոցները, աշխատում եմ այս օրերին որեւէ մեկի հետ չշփվել եւ չլսել որեւէ արձագանք, միայն տեսնում եմ այն, ինչ գրում են մամուլում կամ սոցիալական ցանցերում: Ամենալուրջ փաստարկը, որ տեսնում եմ քննադատների մոտ, այն է, որ չի կարելի «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած զրույցը» հանրայնացնել: Ցավոք, նման տեսակետ հայտնողները մոռանում են, որ այսօր ինձ մեղադրանք է առաջադրվել, որի հիմքում նման ձայնագրություն է: Մամուլով ծանոթացա պարոն Բեքմեզյանի «փայլուն» մտքերին: Ակնհայտ է, որ պարոն Բեքմեզյանը ղեկավարվում է երկակի ստանդարտներով, ունի կողմնակալ մոտեցում եւ շահագրգիռ է: Բացատրեմ՝ ինչու․ Armdaily.am-ին իմ տված հարցազրույցից հետո, որը հիմք է հանդիսացել իմ նկատմամբ վարույթ հարուցելու համար, ոչ ոք, այդ թվում՝ պարոն Բեքմեզյանը, ո՛չ պաշտոնապես, ո՛չ ընկերական, ո՛չ հացի սեղանի շուրջ ինձնից պարզաբանումներ կամ բացատրություններ չեն խնդրել: Հակառակը տեղի է ունենում Ջհանգիրյանի մասով․ ձայնագրությունը հրապարակելուց հետո թվում էր, թե պարոնայք Բեքմեզյանը, Մելիքջանյանը եւ Խաչատուրյանը պետք է նույն արագությամբ հանձնախումբ ստեղծեին եւ ԲԴԽ-ի առաջ հարց բարձրացնեին Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Բայց պարոն Բեքմեզյանը խնդրել է, որ Ջհանգիրյանը պարզաբանումներ տա ձայնագրության վերաբերյալ եւ «շատ զարմանալիորեն» բավարարվել է:

-Պարո՛ն Վարդազարյան, ձայնագրության ամբողջական տարբերակը ե՞րբ կհրապարակեք, եւ Ձեզնից որեւէ մեկը այն պահանջե՞լ է, որովհետեւ պարոն Բեքմեզյանը ասել էր, թե գրություն է ուղարկել՝ ձայնագրության ամբողջական տարբերակը ստանալու:

-Ո՛չ, նման նամակ չեմ ստացել, սակայն հրապարակային եմ պատասխանում պարոն Բեքմեզյանին․ ձայնագրությունը կտրամադրեմ ԲԴԽ անդամներին, եթե վարույթը վերսկսվի, դռնփակ դատական նիստով 2,5 ժամանոց ձայնագրությունը կլսեն մեկ պայմանով, որ դա հրապարակման ենթակա չի լինելու, որովհետեւ ձայնագրության մնացյալ հատվածում այլ անձանց եւ երեւույթների մասին հատվածներ կան։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան