Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 11:58 14-06-2022

Պակիստանում վարորդն այրվող բենզատարը հեռացրել է բենզալցակայանից՝ մարդկանց փրկելու համար

Այդ պահին բեռնատարում 40 հազար լիտր վառելիք է եղել։

Ավտոմեքենան բռնկվել է բենզալցակայանում, որի հետևանքով կարող էր հրդեհվել նաև բենզալցակայանը, գրում է The Better Pakistan տեղական պարբերականը։ Սակայն վարորդը դուրս չի եկել մեքենայից, շարունակել է վարել այն՝ երեք կիլոմետր հեռացնելով քաղաքից։ Մուհամադ Ֆեյսալը ողջ է մնացել։

Պակիստանի ԶՈՒ շտաբում տղամարդուն պատվոգիր և դրամական պարգև են հանձնել։

«Մենք մեծապես գնահատում ենք Ֆեյսալին իր հերոսական արարքի և խիզախության համար: Նա վտանգեց իր կյանքը՝ ուրիշներին փրկելու համար»,- արարողության ժամանակ ասել է գեներալ Աբիդ Մազհարը:


Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ