copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:57 12-07-2022

Իշխանությունը թքեց հեղափոխություն արած մարդկանց երեսին․ Սափեյա՛ն, բռնվի՛ր, էս անգամ չե՛ն փրկելու քեզ․ ՔՊ-ի աջակիցներ

Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքում 2022 թվականի սեպտեմբերին անցակցվելիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բողոքի մեծ ալիք է հասունանում։

Oragir.news-ի՝ Արագածավան համայնքի աղբյուրները փոխանցում են՝ ամեն ինչ այնքան է լարվել, որ անգամ համայնքի ՔՊ-ականներն են 2 խմբի բաժանվել։

«Լարվածությունը սկսվել է այս տարվա գարնանը, երբ հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով խոշորացված Թալին համայնքում կրկին ընտրություններն են անցկացվելու, և որ այս անգամ դրա կազմում ընդգրկվելու է արդեն իսկ խոշորացված Արագածավան համայնքը։

Խնդիրը հետևյալն է՝ մենք չենք ուզում, որ մեր Արագածավանն ընդգրկվի Թալին համայնքի կազմում, քանի որ Արագածավանում հազարավոր բնակչություն կա, մենք ուզում ենք որպես առանձին համայնք մնալ։ Էս մասով մեզ՝ ՔՊ ակտիվիս, վերևից հասկացրեցին, որ ամեն ինչ լավ ա լինելու՝ ձեր սրտով, ինչից հետո դժգոհության ալիքը մարեց։

Հիմա խնդիրը համայնքի ղեկավարի թեկնածուն է՝ Սափեյան Տավրոսը։ Ինքն Արագածավանում ոչ մեկի կողմից ընդունելի կերպար չի, սաղ էլ գիտեն իրենց՝ Սափեյանների ով լինելը։ Իշխանությունը՝ հանձինս Սուրեն Պապիկյանի, որին քիչ թե շատ դեռ համակրում ենք, Արագածոտնի մարզպետը, փոխմարզպետը, իմացել են, որ մենք դեմ ենք Տավրոսի թեկնածությանը։ Հույս ունեինք, որ կփոխեին, այլ թեկնածու կառաջադրեին, բայց իշխանությունը թքեց հեղափոխություն արած, իրեն ձայն տված մարդկանց երեսին, ասացին՝ Տավրոսն է լինելու ձեր համայքապետը ու վե՛րջ։ Իշխանությունը վերևների մակարդակով մեզ հասկացրել են, թե Տավրոսը միակ թեկնածուն ա, որ կարող է անցողիկ ձայն բերել, բայց դա, մեղմ ասած, կուտ տալ է, մենք տեսանք, որ նախորդ ընտրությունների ժամանակ նույն Տավրոսը չկարողացավ հաղթել։ Զոռով, իրենց հատուկ բեսպրեդելով՝ ավագանու անդամների վրա ճնշումներ գործադրելով, ձեն քերեցին։

Մինչև էս պահը մենք ձեն չէինք հանում, բայց կամաց-կամաց սկսելու ենք անուններ հրապարակել։ Տավրոսը տեսավ, որ չի կարողանում մեզ հետ լեզու գտնել, փորձել է Արագածավանի բնակիչ, Փաշինյանի աջակից «Փչանի Սուրո» մանկանվամբ հայտնի Սուրեն Թորոսյանի միջոցով հարցերը լուծել, էն Սուրոյի, որի վրա ժամանակին կրակել էր Քարակերտի ջրային կոմիտեի շենքում, համացանցում էդ ամենը կա, կարող եք ուսումնասիրել։ Սուրոն դաժը գրել էր Տավորսի վրա, հետո ցուցմունքը հետ էր վերցրել․․․ Մտեք Արագածավան ու ցանկացածից հարցրեք՝ Քարակերտի դեպքը, կրակոցը, միանգամից կասեն, որ Տավրոսը կրակել է Սուրոյի վրա, Սուրեն էդ մասին հազար տեղ ասել է, Տավրոսի հասցեին էլ տեղը տեղին քֆուիր է արել, մեկին ասի՝ ոչ մեկին չասեք, երկուսին ասի, բայց հո բոլորին չի կարողանալու։

Հիմա Սուրոյին կուտ են տվել, թե հաղթելու դեպքում պաշտոն են տալու, սա էլ ինչ միջոցառում լինի, մարզպետի կողքից տեղ չի գնում, Տավրոսի կողքերն ա ֆռֆռում, գիտի թե հեսա թափով գործ են տալու։ Ճիշտ ա՝ Սուրոն հեղափոխության օրերին ու մինչև հիմա էլ Փաշինյանի աջակիցն ա, ինչ լինում ա, գնում մասնակցում ա, բայց չի հասկանում, որ Տավրոսը իրենց «քցում ա»։ Հիմա Փաշինյանի արագածավանցի աջակիցները 2 խմբի են բաժանվել, մի խումբը Սուրոյի կողմն ա, մյուսը՝ մեր․ մեր կողմն ավելի շատ մարդ կա»։

Արագածավանի բնակիչները վստահեցնում են՝ առաջիկայում իրենց մարզում բում է լինելու, անհնազանդության ակցիաներ են իրականացնելու․

«Տավրո՛ս, բռնվի՛ր․․․ Ու էս անգամ, ոչ Պապիկյան Սուրոն, ոչ մարզպետը, ոչ էլ առավել ևս ՔՊ-ական պատգամավորները, որ մեր շնորհիվ պաշտոն ունեցան ու էս մի տարվա մեջ մի անգամ չեն հետաքրքրվել մեր վիճակով, չե՛ն փրկելու քեզ։ Չփորձե՛ք խառնվել, թե չէ էնքան բան կբարձրաձայնենք, որ ձեր համար լավ չի լինի։ Մենք մտածելու բան չունենք, արդեն զզվցրել եք, հերիք եղավ հեղափոխության անվան տակ մեզ էշի տեղ դնեք։ Հենց ասում ենք՝ ակցիա ենք անելու, վռազ զանգում են՝ տղե՛րք, դրանով հեղափոխությանը, մեր թիմին, Փաշինյանին եք դեմ գնում, բա դուք էլ մե՛զ եք դեմ գնում։ Հույս չունենաք, որ էս անգամ ձեզ ենք ընտրելու»։

Oragir.news-ին դիմած քաղաքացիները նաև տեղեկացրեցին, որ հատկապես վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներից պարբերաբար զանգեր են ստանում։ Հետաքրքրվում են, թե ի՞նչ խնդիր է առաջացել համայքնում։

«Տղերքը որևէ մեկի հարցերին չեն պատասխանում, քանի որ հասկացել են՝ իշխանության սարքածն է։ Հիմա մենք Ձեզ խնդրում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեր անունները չնշեք, իսկ իրենց պարագայում վստահ չենք։ Մի քանի լրատվականների ինքներս ենք դիմում, որ խնդիրը ներկայացնեն, գուցե այս կերպ իշխանությունը հասկանա, թե ինչ է կատարվում։ Չերեզներով իմացանք, որ մեր հեռախոսահամարները փոխանցել են լրատվամիջոցներին, որ այդ կերպ իմանան, թե ով է մեր միջից դեմ գնում ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»,- ասացին մեր զրուցակիցները։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան