Երևան +10°
Ներքին 1 շաբաթ առաջ - 08:42 24-04-2024

Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ

Այս պահի Ծիծեռնակաբերդի խճուղին՝ Հաղթանակ կամրջից դեպի Ծիծառնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է։

Մեծաթիվ ոստիկաններ են հսկում ինչպես փողոցը, այնպես էլ ողջ տարածքը։ Տեղում են նաև ՊՊԾ աշխատակիցները։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ այս պահին ժամանում են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանական ողջ վերնախավը։ Ավտոբուսներով բերվում են նաև կառավարության աշխատակիցները․ Այդպիսով Փաշինյանը հավանաբար փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ, այլ աջակիցների հետ