Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մատիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է ՀՀ-ի դեմ պետական մակարդակով գործող հաքերային թիմերի մասին:
Դրանցից մեկն իսրայելական է, բայց, մեդիափորձագետի խոսքով, դրա հետևում ամենայն հավանականությամբ Ադրբեջանն է կանգնած: Մյուսը կապ ունի Ղազախստանի հետ:
«Պեգասուսի» մասին խոսելիս Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այն բավականին ծածուկ ու խելացի ծրագիր է, որովհետև դրանով վարակելու համար մարդը ոչ մի քլիք չի անում: «Պեգասուս»-ը ՀՀ-ի դեմ կիրառել է Ադրբեջանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ: Հենց այդ ընթացքում ահռելի մեծ քանակի վարակումներ են գրանցվել՝ պետական կառույցներից մինչև լրագրողներ:
Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ 2024 թվականից սկսած չեն կարողացել գտնել նոր վարակումներ, ինչը, որքան էլ տարօրինակ թվա, այդքան էլ լավ բան չի հուշում:
Մեդիափորձագեի խոսքով՝ դա կարող է նշանակել, որ կա՛մ նոր բան են օգտագործում, կա՛մ, օրինակ, «Պեգասուս»-ը այնպես է թարմացել, որ չեն կարողանում հայտնաբերել այն:
Եվ վերջապես բացահայտվել է երկարատև լռությունը: Հայտնաբերվել է նոր հարձակում, որը հետաքրքիր ձևով է կատարվել: Որպես վարակող մասնակցել է իսրայելական ընկերություն:
Մանրամասները՝ տեսանյութում: