Ֆրանսիայում ոստիկանությունը կրկին կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ Փարիզի Հանրապետության հրապարակում ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն։
Ըստ հեռուստաալիքի՝ սա չարտոնված ցույց է, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված՝ բողոքի ակցիաները շարունակելու կոչերին։
Ցույցերին հիմնականում մասնակցել են սև հագուստով երիտասարդներ, որոնց դեմքերը ծածկված են եղել դիմակներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր վառելիքի գների բարձրացման և գնողունակության անկման դեմ։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է ամբողջ երկրում ավելի քան 2000 մարդու ձերբակալության մասին։