Արտաքին 4 տարի առաջ - 12:05 12-06-2022

Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը․ Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ» և «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն։

«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և վտանգավոր կերպով մոտ է միջուկային զենք ստանալուն... Առանց Արևմուտքի ճնշման, Իրանում իսլամական ռեժիմը շատ շուտով կարող է միջուկային ռումբ ունենալ: Աշխարհը պետք է հստակ դիրքորոշում ընդունի և իսլամական ռեժիմին ասի՝ չի լինի միջուկային զենք, չեն լինի պատժամիջոցներ։ Իրանի միջուկային ծրագիրը կշարունակվի, քանի դեռ այն չի կասեցվել»,- ասել է Իսրայելի վարչապետը բրիտանական Telegraph պարբերականին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանն արագացրել է ուրանի հարստացման նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը։

2015թ․-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր ստորագրեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018թ․-ին, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից