Ներքին 4 տարի առաջ - 12:02 12-06-2022

Աստված պահապան հայ և եղբայրական ռուս ժողովրդին. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

«Հայաստանում և համայն աշխարհում բնակվող սիրելի´ ՌԴ քաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Եղբայրական ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Գաղտնիք չէ, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն այսօր առանցքային և լրջագույն դերակատարում ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում և ես լիահույս եմ, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն օրեցօր էլ ավելի են զարգանալու դաշնակցային փոխգործակցության ոգով:

Պետական կարևորագույն այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նաև ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի իմ գործընկերներին, որոնց հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի շուրջ 14 տարվա արդյունավետ գործակցություն:

Ես վստահ եմ, որ մեր գործընկերության ռազմավարական բնույթը թույլ է տալիս համատեղ ջանքերով հասնել առավել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով` ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման:
Աստված պահապա´ն հայ և եղբայրական ռուս ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ