Ներքին 4 տարի առաջ - 00:53 11-06-2022

Ոստիկանները բերման են ենթարկել գերեվարված Հրանտ Պապիկյանի խնդիրը բարձրաձայնած Տաթև Սողոյանին և նրա եղբորը

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ահազանգել է ոստիկանների կողմից Տաթև Սողոյանի և նրա եղբոր «առևանգման» մասին՝ գրելով․ «Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։

Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։

Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։

Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում»։

Ավելի ուշ Տաթևը ևս հանդես է եկել գրառմամբ, որում ասվում է․ «Լռությունը խախտվեց.

Այսուհետ հրապարակավ ու հանգամանալից կսկսեմ խոսել գերիների և անհետ կորածների խնդրի մասին քեռուս` բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի օրինակով, ում 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը թիրախավորել, վիրավորել և գերեվարել են հումանիտար առաքելություն իրականացնելիս»։

Ֆեյսբուքյան տեսաուղերձով Արաբկիրի ոստիկանական բաժանմունքից Տաթևի հետ հանդես է եկել նաև«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի