Երևան +23°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:39 10-06-2022

Փոփոխությունները, որ պատրաստվում են անել, հակասահմանադրական են․ սահմանադրագետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնած փոփոխությունները հակասահմանադրական են։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նախաձենած այն փոփոխությանը, ըստ որի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հաստիքը վերանում է, և ԳՇ պետ է դառնում նախարարի առաջին տեղակալը։ Մելոյանի խոսքով՝ այս փոփոխությունը առաջին հերթին քաղաքական նպատակներ ունի․

«Այդ փոփոխության հիմնական տրամաբանությունը ԳՇ պետի պաշտոնի, ըստ էության, վերացումն է որպես առանձին հաստիք, և նրան որպես նախարար տեղակալ սահմանելն է։ Իմ գնահատմամաբ՝ սա բացահայտ հերթական քաղաքական որոշումն է՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, քանի որ ընդդիմադիր ուժերը անընդհատ բարձրաձայնում են այն հիմնախնդիրը, որ մեզ պես պատերազմական պետությունում ամիսներ շարունակ բացակայում է ԳՇ պետը, որ անկյունաքարային զինվորական պաշտոն է, և անհրաժեշտություն է նման լիազորություններով, հմտություններով և հետագծով մարդու առկայությունը մանավանդ նման իրավիճակում, երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը խարխլված է, և պարբերաբար սահմաններին ունենում ենք կորուստներ, զինվորներ են զոհվում»,- ասաց սահմանադրագետը։

Մելոյանի խոսքով՝ այս փոփոխությունը հակասահմանադրական է, քանի որ ԳՇ պետի առաձին կարգավիճակը հենց Սահմանադրությամբ է հաստատված․

«Մասնագիտական տեսանկյունից այս փոփոխությունները հակասահմանադրական են այն տեսանկյունից, որ սահմանադիրը Զինված ուժերին նվիրված հատվածում հստակ տվել է ԶՈւ ԳՇ պետին կարգավիճակ։ Մասնավորապես նշված է, որ Զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը, և կարևոր երկորդ նախադասությունը սահմանում է, որ ոչ պատերազմական ժամանակ ԳՇ պետը ենթակա է պաշտպանության նախարարին։ Այսինքն՝ այս ամենից ուղղակիորեն բխում է, որ սահմանադիրը առանձնացրել է ԳՇ պետի պաշտոնը և նախատեսել է, որ պատերազմական իրավիճակներում գերագույն գլխավոր հրամանատարին՝ վարչապետին է հաշվետու լինում։ Սա պատահական չէ․ նախ՝ քաղաքական շահարկումների հնարավորությունն է նվազագույնի հասցվում սահմանադիրի կողմից, երկորդը՝ զինվորական ծառայության և զինվորական պաշտոնյայի հմտություններն են հաշվի առնվում, երրորդ՝ բացառում է պատերազմական իրավիճակում որևէ ազդեցությունը։ Ինչպես նշեցի, ԳՇ պետին առանձին կարգավիճակ է տրված սահմանադիրի կողմից։ Իրենք փորձել են թե՛ «Հանրային ծառայության մասին օրենքում», թե՛ «Պաշտպանության մասին» օրենքում կիսալուծումներ տալ՝ ԳՇ պետի համար բացառություններ սահմանելով, ամեն դեպքում «Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ տրամաբանություն ունի, սահմանում է ծառայությունների տեսակը, պետական ծառայությունն իր ենթատեսակներով՝ քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային և այլն, նախարարի տեղակալներն էլ համարվում են քաղաքական պաշտոններ, և ինչքան էլ փորձեց բացառություններ սահմանել, միևնույն է՝ շեղում է օրենսդիրի նպատակներից և նպատակահարմարությունից»։

Մելոյանի խոսքով՝ իշխանությունները բանակը ամրապնդելու փոխարեն արդեն իսկ կազմավորված բանակն են կազմաքանդում նման փոփոխություններով․

«Փոխանակ բանակաշինական պրոցեսներ տեղի ունենան մեր երկրում, ընդհակառակը՝ մի բան էլ արդեն իսկ կազմավորված բանակը կազմաքանդվում է հենց նման փոփոխությունների հետևանքով։ Մասնավորապես՝ հենց «Պաշտպանության մասին» օրենքը տալիս է ԳՇ պետի առանձին կարգավիճակը, և սահմանում է, որ օրինակ՝ ԶՈւ անմիջական հրամանատարը ԳՇ պետն է, որը հանդիսանում ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը, նրա այս կարգավիճակը ուղղակիորեն բխում է սահմանադրական կարգավորումներից։ Կարծում եմ՝ իրենք էլ գիտեն, որ հակասահմանադրական բնույթ ունեն փոփոխությունները, ես չեմ կարծում, որ մասնագիտական համայնքի կողմից այս խնդիրների բարձրաձայնումը որևէ դրական հետևանք ունենալու է, որովհետև մենք բազմիցս ականատես ենք եղել մի շարք ակնհայտ հակասահմանադրական օրենքների ընդունմանը, այդ թվում հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններին»։

Ամենից շատ դիտված

15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
10:54 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականներ