Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 23:11 09-06-2022

Չի՛ կարող լինել իշխանություն, որը ստում է իր ժողովրդին ու բերում է աղետ․ Վարդևանյան

«Մեր խաղաղ անհնազանդության ակցիաներով, մեր վճռականությամբ ու համառությամբ մենք արդեն Հայաստանում ֆիքսել ենք քաղաքական ճգնաժամ»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այդ քաղաքական ճգնաժամը արդեն տեսանելի է միջազգային հանրության համար էլ, քաղաքական ճգնաժամը հաղթահարման մեկ բանաձև ունի․ դա առանց Նիկոլ Հայաստանն է»։

Նա ընդգծեց, որ եթե ամիսներ առաջ իշխանությունները պնդում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմաններին են, իսկ ընդդիմությունը պնդում էր՝ նախապայմաններ կան, ապա այսօր արդեն իշխանություններ էլ դա ընդունում են։

«Այսինքն՝ հերթական փուչիկը, հերթական սուտը էլի բացահայտվեց ու էդպես բոլոր ստերը հատ-հատ էլի բացահայտվելու են, որովհետև չի կարող լինել իշխանություն, որը սուտ է ասում իր ժողովրդին։ Չի կարող լինել իշխանություն, որ խոսում է լավ կյանքի, արժանապատիվ կյանքի մասին, բայց դրա փոխարեն բերում է աղետ։ Անվտանգային աղետ, տնտեսական աղետ, սոցիալական աղետ։ Չի կարող իշխանությունը լինել այդքան անպատասխանատու, նման իշխանությունները պետք է հեռացվեն»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի