Ներքին 2 ամիս առաջ - 22:16 19-06-2026

Իրական խաղաղություն չի կարող լինել այն երկրների միջև, որոնցից մեկն անընդհատ պահանջատիրական թեզեր է առաջ բերում, իսկ մյուսը խոնարհաբար կատարում է դրանք

Երբ Ադրբեջանում սկսեց ակտիվանալ «վերադարձ դեպի «Արևմտյան Ադրբեջան»» վտանգավոր խոսույթը, Հայաստանի իշխանությունները հերքելով դրա՝ հարևան երկրում պետական մակարդակով ոգևորելու իսկությունը, ասում էին թե՝ Հայաստանում էլ որոշ շրջանակներ խոսում են Ղարաբաղյան շարժման մասին, հետո ի՞նչ…

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Հետո այն, որ օրերս Օրդուբադում անցկացված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովում Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը բաց տեքստով հայտարարում է, որ անձամբ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ պետական ռեսուրսներ են ուղղվել «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի կրթական և գիտական համակարգված մշակմանը։ Իսկ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի նշանակությունը ներկայացվում է որպես Ադրբեջանի ռազմավարական ուղղություն, իսկ «վերադարձը»՝ պատմական առաքելություն։

Սա ներկայացվում է գիտության և կրթության նախարարի կողմից, ու սա պատահական չէ։

Ադրբեջանը պաշտոնապես կրթության միջոցով՝ պետական մակարդակով ձևավորվում և սերունդներին է փոխանցվում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների գաղափարախոսություն։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի այսօրվա նախարար Ջեյհուն Բայրամովը նախկին գիտության և կրթության նախարարն էր։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են զբաղված լինել սեփական պատմության, ազգային հիշողության և ինքնության դեմ պայքարով։

Փաշինյանը պատերազմի վտանգ է տեսնում այնտեղ, որտեղ հայ մարդը փորձում է պահպանել իր պատմական հիշողությունը, բայց չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունը այն երկրում, որը պաշտոնապես կրթում է նոր սերունդներ՝ Հայաստանի տարածքները «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու գաղափարով։

Կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին և գերտերություններին, ովքեր հայտարարում են, թե շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ, ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում նոր թափ հավաքող և հասունացող տարածքային ծավալապաշտական երկարաժամկետ նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։

Իրական խաղաղություն չի կարող լինել այն երկրների միջև, որոնցից մեկն անընդհատ պահանջատիրական թեզեր է առաջ բերում, իսկ մյուսը խոնարհաբար կատարում է դրանք։ Իրական և կայուն խաղաղության փոխարեն մեր ժողովրդին հրամցվող այս պատրանքի փուչիկը մի օր պայթելու է, և վայ այն ժողովրդին, ով հիմա դա չի հասկանում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի