Արտաքին 4 տարի առաջ - 13:59 09-06-2022

ՆԱՏՕ-ն անցկացնում է հակաօդային պաշտպանության «Ramstein Legacy» ամենախոշոր զորավարժությունը. Times

ՆԱՏՕ-ի հազարավոր զինծառայողներ մասնակցում են իրենց հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի փորձարկման պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններին՝ մտավախություն ունենալով, որ ուկրաինական պատերազմը կարող է նոր տարածքներ ընդգրկել, գրում է բրիտանական Times-ը։

Մինչ զորավարժությունների շրջանակում «թշնամական» ինքնաթիռները թռչում են Լեհաստանի և Բալթյան երկրների վրայով, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Իսլանդիայում քննարկում են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ելույթ ունենալով Ռեյկյավիկում՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Գիլֆադոտտիրը Հյուսիսային Եվրոպայի, այդ թվում՝ Բրիտանիայի գործընկերներին ասել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին, երբ խոսքը Ռուսաստանի մասին է:

«ՆԱՏՕ-ի որևէ երկրի դեմ ուղղակի ռազմական ագրեսիայի սպառնալիքն այլևս չի կարելի բացառել»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի մոտ 3000 զինծառայող 17 դաշնակից երկրներից մասնակցում է Ramstein Legacy զորավարժություններին Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում՝ օգտագործելով ինքնաթիռներ, հակահրթիռային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:

Զորավարժություններին մասնակցելու համար ընդհանուր առմամբ 50 կործանիչներ և այլ մարտական ​​ինքնաթիռներ են թռել ամբողջ Եվրոպայի բազաներից, ներգրավվել են նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության 17 ցամաքային համակարգեր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից