Արտաքին 4 տարի առաջ - 21:03 01-06-2022

Ռուսաստանն օրական 800 մլն դոլար է ստանում նավթի և գազի արտահանումից. Bloomberg

Միջին հաշվով Ռուսաստանը մինչև 2022 թվականի վերջը կարող է օրական ստանալ մոտ 800 մլն դոլար գազի և նավթի արտահանումից։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիմնվելով իր հաշվարկների վրա։

Ընդհանուր առմամբ, այս տարի Ռուսաստանն էներգակիրների արտահանման համար կարող է ստանալ մոտ 285 մլրդ դոլար։ Սա 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Բացի վառելիքից ու հումքից՝ Ռուսաստանը մետաղներ է վաճառում այլ երկրներին։ Դրանք հաշվի առնելով՝ արտահանումից ստացված շահույթը կարող է գերազանցել 300 մլրդ դոլարը։

Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների՝ գումարը մոտավորապես հավասար է Ռուսաստանի բանկի պահուստներին, որոնք սառեցված են արտասահմանյան հաշիվներում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել