10 տարի առաջ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար, այժմ ծախսում է միջինը 1200 դոլար
copy image url

10 տարի առաջ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար, այժմ ծախսում է միջինը 1200 դոլար

Ներքին 1 տարի առաջ - 14:10 30-05-2023
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։

«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել», - նկատեց Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։

Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։

«Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հրապարակեց նաև աշխարհում տնտեսական աճ գրանցած երկրների անունները. դրանք են Գայանան, որի տնտեսական աճը պայմանավորված է նավթի արտահանմամբ, ապա Ֆիջին և Սենթ Լուչիան, որտեղ աճը պայմանավորված է զբոսաշրջության վերականգնմամբ ու զարգացմամբ: 4-րդը տեղում Հայաստանն է, 5-ում՝ Իռլանդիան, և վերջինս, ըստ Քերոբյանի, միակ զարգացած երկիրն է, որտեղ գրանցվել է նման բարձր տնտեսական աճ:

Ըստ նախարարի՝ 2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: Այժմ ուսումնասիրվում են առաջին եռամսյակի արդյունքները, թե ինչքան գումար է ծախսել 1 զբոսաշրջիկը Հայաստան այցելելիս:

«Նախորդ վերլուծությունները 10 տարի առաջ են կատարվել, և 10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլարի կարգի, հիմա այդ թիվը 1200 է: Այսինքն՝ 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար»,- ասաց նախարարը՝ մանրամասնելով, որ 2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով Հայաստանը 2023-ին կլինի ռեկորդային տարի, եթե, ըստ Քերոբյանի, զգալի կամ լուրջ խոչընդոտներ չլինեն:

Հիշեցնենք, որ 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, որը, ըստ պաշտոնական տվյալների, ռեկորդային ցուցանիշ է:

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է