Ներքին 1 տարի առաջ - 16:48 18-06-2025

1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում

Շուշան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար

Հարյուրավոր իրանցիներ Հայաստան-Իրան սահմանի Մեղրիի անցակետն անցել են և շարժվում են դեպի Երևան։

Տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում իրանցիներին Երևան տեղափոխելու համար՝ 300 դոլար ամեն մեկից։

Սովորական պայմաններում տաքսին մինչև Երևան մեկ հոգու համար 10,000 դրամի (25 դոլարի) չափ է։
Ստացվում է՝ 4 անձի Երևան տեղափոխելն արժենալու է 1200 դոլար՝ 100-ի փոխարեն:
Իրանցիներն ասում են՝ Թեհրանից Երևան հասնելն իրենց համար շատ թանկ է, երկրում անգամ բենզինի խնդիր է առաջացել։

ՍիվիլՆեթ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել