Ուղիղ եթեր
Արտաքին 13 րոպե առաջ - 17:02 16-11-2026

Բաքվում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը

Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, ով պաշտպանել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի շահերը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ամիրովը, որն աշխատում է թիվ 9 փաստաբանական գրասենյակում, քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ հոդվածով (կրկնակի կատարված խարդախություն) և 182-րդ հոդվածով (շորթում)։

Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։