Ներքին 4 տարի առաջ - 21:14 30-05-2022

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ shamshayn.com

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, բախման հետևանքով Արսեն Խ.-ի КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ապա կատարել լվացման աշխատանքներ: Կողաշրջված КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել, լցվել է ճանապարհին:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում