Խոսք Ներքին 4 տարի առաջ - 09:21 27-05-2022

Հայտարարությունում փաստերի արձանագրում է, դրանց մասին բոլորը շշուկով են խոսում, ես բարձրաձայնում եմ․ Ազարյանը՝ իր դեմ հարուցվելիք վարույթի մասին

Oragir.news-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «վիզ է դրել» Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։

Պատճառը միության վերջին հայտարարությունն էր՝ ուղղված միջազգային կառույցներին, որով հայցում են նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։

Նախօրեին մեզ չէր հաջողվել կապ հաստատել դատավոր Ազարյանի հետ՝ նրանից ճշտելու, թե արդյո՞ք իր դեմ հերթական անգամ վարույթ հարուցել են, թե՞ ոչ։ Նյութի հրապարակումից հետո Ազարյանը կապ հաստատեց մեզ հետ։

-Պարո՛ն Ազարյան, տեղեկություն ունենք, որ Ձեր դեմ հերթական անգամ կարգապահական վարույթն են փորձում հարուցել։ Դուք այս մասին տեղեկություն ունե՞ք։

-Լսել եմ, բայց կոնկրետ ոչ մեկը ինձ չի ասել, որ արդեն հարուցված է, բայց լսել եմ, որ կհարուցեն։

-Ձեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարի՞ կողմից է հարուցվելու, թե՞ էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից, որովհետև տեղեկություններ կան, որ երկու ուղղությամբ էլ աշխատում են։

-Ճիշտն ասած՝ չգիտեմ, պարզապես լսել եմ, որ վարույթ են հարուցելու։ Գիտեմ, որ իմ հայտարարությունը որոշ մարդկանց մոտ անհանգստություն է առաջացրել։ Այսինքն՝ ճիշտ խոսքը անհանգստություն է առաջացնում։

-Պարո՛ն Ազարյան, նման հայտարարությունը որքանո՞վ կարող է հիմք հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու համար։

-Իմ նկատմամբ շատ վարույթներ են հարուցել, երևի հետաքրքրիր եմ էդ առումով։ Բայց պետք է նշեմ, որ ես հայտարարության մեջ իմ յուրաքանչյուր բառը չափել-ձևել եմ, նոր եմ հրապարակել։
Երկրորդ՝ հայտարարության մեջ որևէ ենթադրություն կամ մեկնաբանություն չկա, միայն փաստերի արձանագրում է։ Եթե այդ փաստերի մասին բոլորը շշուկով են խոսում, իսկ ես բարձրաձայնում եմ, դրա մեջ ի՞նչ կա։ Այսինքն՝ արարք կարելի է անել, բայց դրա մասին խոսել չի՞ կարելի, ընդ որում՝ ոչ թե խոսել մեկնաբանությունների առումով, այլ զուտ արձանագրել, որ էսպիսի բան է եղել, չի՞ կարելի։ Ուրեմն, անել կարելի է, իսկ դրա մասին բարձրաձայնել՝ ո՞չ։

-Ձեզ չե՞ն առաջարկել բացատրություն ներկայացնել հայտարարության վերաբերյալ, ի վերջո, ո՞ր փուլում Ձեզ պետք է հայտնեն, որ Ձեր նկատմամբ վարույթ են հարուցել։ Մինչ այդ Ձեր բացատրությունները չպե՞տք է լսեն։

-Սովորաբար որոշում են ուղարկում վարույթ հարուցելու մասին, որոշման մեջ նկարագրված է լինում այն ենթադրյալ արարքը, որ վերաբերում է կոնկրետ դատավորին և այդ կապակցությամբ դատավորին առաջարկում են բացատրություն ներկայացրել։ Առայժմ չեն առաջարկել բացատրություն ներկայացնել․ ավելին, եթե առաջարկ լինի, չեմ պատրաստվում բացատրություններ տալ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի