Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:13 24-05-2022

Դատարանը մերժել է Նավալնիի բողոքը. նրան կուղարկեն խիստ ռեժիմի գաղութ

Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի մերժել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի բողոքը խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով դատավճռի դեմ։ Դատավճիռը՝ 9 տարի ազատազրկում, թողնվել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ։ Այժմ Նավալնին պետք է տեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ։

Քաղաքական գործիչը, որն այժմ մեկ այլ գործով գտնվում է Վլադիմիրի մարզի քրեակատարողական գաղութում, նիստին ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։